14/09/2018 22:47
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքին դիմեց «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ» խոսքերով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի հետ։
Ինչպես Փարիզից փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, դիմելով ներկաներին՝ մոտ 1000 մարդու, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտածում էր՝ ինչպես խոսքը սկսել, ինչպես դիմել՝ սիրելի հայեր, թե սիրելի ֆրանսահայեր։
«Ես որոշեցի, որ կդիմեմ հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Քաղաքացիությունը գիտակցություն և զգացողություն է։ Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը մի պռոցես է, որը ողջ հայությանը միավորեց։ Մենք հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից՝ ունենք ՀՀ անձնագիր, ծնվել ենք հայաստանում կամ կվերադառնանք Հայաստան, թե՝ ոչ», - ասաց Ն.Փաշինյանը։
«Եկել եմ ասելու՝ կա երազելու ժամանակ և երազանքները իրականություն դարձնելու ժամանակ։ Հիմա մենք ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակում», - նշեց Ն.Փաշինյանը։