Նավթի համաշխարհային գները նվազել են
14/09/2018 12:44

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
 
Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,33 դոլարով՝ մինչև 78.38 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
 
WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,78 դոլարով՝ մինչև 68.59 դոլար մեկ բարելի դիմաց:
Նավթի համաշխարհային գները նվազել են