LIVE. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպությունում (Լուսանկարներ)
14/09/2018 10:41

LIVE. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպությունում (Լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ, Փարիզից տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը:  

Հանդիպմանը մասնակցում են Pernod Ricard, Airbus, Veolia, Էյրբաս, Engie, Surys, Grant Thornton, AFD և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակներում վարչապետը հանդես կգա ելույթով, առանձին հանդիպումներ կանցկացնի ֆրանսիական մի քանի ընկերությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ երկօրյա պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել էր Փարիզ: Այսօր Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ աշխատանքային ճաշի ձևաչափով։

LIVE. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպությունում (Լուսանկարներ)