14/09/2018 16:33
Ադրբեջանն Իսրայելից մեծ քանակությամբ զենք է ցանկանում
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան՝ հանդիպելու երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ,հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ և վաղուց է իսրայելական զենք գնում: Նրանց կարծիքով՝ այս այցը նույնպես կապված է նման համագործակցության հերթական փուլի հետ: Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 12-ին և 13-ին այցով եղել է Վրաստանում, իսկ այնուհետև ժամանել է Ադրբեջան՝ հանդիպելու այդ երկրների նախագահների, պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ:
Ադրբեջանի պաշտոնական պետական գործակալությունը՝ AzerTag-ը, և երկրի պաշտպանության նախարարությունն առայժմ չեն հրապարակում հանդիպման մանրամասնները, և BBC-ին չի հաջողվել դրանք պարզել ո՛չ նախարարությունից, ո՛չ էլ նախագահի վարչակազմից: