14/09/2018 12:03
Իմ՝ վարչապետ ընտրվելու պահին «Քարֆուրը» միակ սուպերմարկետն էր, որ գործում էր օրենքին համապատասխան. Փաշինյան (Տեսանյութ)
Բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ, որոնք գործել են Հայաստանում, ստիպված են եղել գործել այն խաղի կանոնների տրամաբանությամբ, որոնք եղել են, մասնավորապես՝ կոռուպցիան ու մենաշնորհները, Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Փարիզից տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը:
«Ասեմ, որ իմ առաջին գործողություններից մեկը վարչապետի կարգավիճակում եղել է Երևանի «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որովհետև իմ՝ վարչապետ ընտրվելու պահին «Քարֆուրը» միակ սուպերմարկետն էր, որ գործում էր օրենքին համապատասխան: Հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց և հիմա կարող եմ ասել, որ նրա՝ փոքրանալու գործընթացը կանգնած է ու երաշխավորված է ընդլայնելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկերները գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ լինել չի կարող», - նկատեց նա:
Փաշինյանն ընդգծեց, իրենց նպատակը այդ ընկերությունների հետ համագործակցությունն առավել արդյունավետ ու արդար դարձնել է: