.jpg)
15/09/2018 17:00
Թուխելն անընդմեջ 5 հաղթանակ տոնած ՊՍԺ-ի պատմության առաջին մարզիչն է
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում 4:0 հաշվով հաղթել է «Սենտ Էթյենին»:
Փարիզյան ակումբը մեկնարկային 5 հանդիպումներում 5 հաղթանակ է տարել, և 15 միավորով գլխավորում է առաջնության աղյուսակը:
ՊՍԺ-ի մարզիչ Թոմաս Թուխելն ակումբի պատմության մեջ առաջին մասնագետն է, որը մեկնարկային 5 հանդիպումներում չի պարտվել: