15/09/2018 15:09
«Յանդեքսն» աշխատանքի տեղավորման ծառայություն է փորձարկում
«Յանդեքսը» փորձարկում է աշխատանքի որոնման նոր ծառայություն: Այն կոչվում է «Яндекс.Таланты»:
Ծառայության կայքը փակ է նրանց համար, ովքեր չեն ցանկանում մասնակցել փորձարկման: Հատուկ հղման միջոցով կարելի է գտնել Մարինա անունով HR-բոթ, որը համապատասխան աշխատանք է փնտրում օգտատիրոջ համար:
Բոթը հարցնում է անունն ու տարիքը, նախկին աշխատավայրի մասին տվյալներ, նաև աշխատանքի համար ցանկալի տարածքի մասին:
Դրա արդյունքում առաջարկվում է աշխատանքի մի քանի տարբերակ: