15/09/2018 13:47
Ճապոնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հարավ-արևմուտյան Րյուկյու կղզիներում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է շաբաթ՝ սեպտեմբերի 15-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օկինավա կղզու Նագո քաղաքից 163 կմ արևելք, օջախը՝ 2 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել: