15/09/2018 12:53
Ռումինիայում Արևմտյան Նեղոսի տենդից 21 մարդ է մահացել
Ռումինիայի առողջապահության մարմինները հայտնել են, որ այս շաբաթ Արևմտյան Նեղոսի տենդից երկրում մահացության 4 դեպք է գրանցվել՝ վիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 21-ի,հայտնում է Associated Press-ը:
Առողջապահության ազգային ինստիտուտն ուրբաթ տեղեկացրել է հիվանդության տարածման 30 նոր դեպքի մասին, երբ մարդիկ հիվանդացել են վարակակիր մոծակի խայթոցի հետևանքով: Նշվում է, որ բոլոր մահացու դեպքերը պայմանավորված են եղել առողջական այլ խնդիրների բարդացումներով:
Մահացության առաջին դեպքերը Ռումինիայում գրանցվել են օգոստոսին: Ընդհանուր առմամբ, վիրուսով վարակված է 200 մարդ ողջ երկրի տարածքում:
Առողջապահության նախարարությունն իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Արևմտյան Նեղոսի տենդի տարածումը կանխելու համար: Հիվանդանալու վտանգը կնվազի, երբ եղանակն առավել զովանա: