19/09/2018 20:10
ՀՏՀ. Ռոբոտներն ավելի շատ աշխատատեղեր կստեղծեն, քան կխլեն
Միլիոնավոր աշխատատեղեր, ամենայն հավանականությամբ, կանհետանան ավտոմատացման արդյունքում, բայց, հնարավոր է, չարժե այդքան շատ վախենալ ռոբոտներից: Այդ մասին ասված է Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փորձագետները հաշվել են, որ մինչև 2022 թվականը ռոբոտներն ամբողջ աշխարհում կզբաղեցնեն 75 մլն աշխատատեղ, բայց միևնույն ժամանակ կստեղծեն 133 մլն նորերը, այսինքն՝ դինամիկան դրական կլինի: Ըստ նրանց կանխատեսումների, համակարգչային տեխնոլոգիաները մարդկանց կազատեն միապաղաղ աշխատանքից և թույլ կտան զբաղվել նորերով, ավելի հետաքրքիր առաջադրանքներով: Ճիշտ է, կա մտահոգություն, որ բոլորին չէ, որ կհաջողվի փոխհատուցել կորցրած աշխատանքը:
Համաշխարհային տնտեսական համաժողովն ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպություն է հայտնի է առաջատար քաղաքական գործիչների, գործարարների, գիտնականների և հրապարակախոսների մասնակցությամբ շվեյցարական Դավոսում ամենամյա գործնական հանդիպումների անցկացմամբ: