Ծնողներս պատմում են, որ մի լավ վախեցրել եմ իրենց. Երգիչ Հրանտոն՝ ԱՄՆ-ի, ֆիլմում նկարահանվելու և օդաչու դառնալու ցանկության մասին

20/09/2018 15:33

Ծնողներս պատմում են, որ մի լավ վախեցրել եմ իրենց. Երգիչ Հրանտոն՝ ԱՄՆ-ի, ֆիլմում նկարահանվելու և օդաչու դառնալու ցանկության մասին


Շուրջ երկու տարի առաջ հայկական շոուբիզնեսում իր քայլերը սկսեց ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ երգիչ Հրանտոն: Բոլորովին վերջերս երգիչը հանդես եկավ երգահան Մարինա Թագակչյանի հետ նոր համագործակցությամբ՝ խոստովանելով, որ հենց այս՝ «Երևան» երգն իր երգացանկում ամենակարևորն է:

Aysor.am-ի հետ զրույցում Հրանտոն պատմեց ոչ այնքան դյուրին ճանապարհի, համագործակցությունների ընթացքում ծագած կոնֆլիկտների, ֆիլմում նկարահանվելու ու կյանքն ԱՄՆ-ում շարունակելու մասին: Ի դեպ, երչգիչն այսօր նաև նոր մասնագիտություն է ուսումնասիրում:  

- Հրանտո, վերջերս հանրությանը ներկայացրեցիք Ձեր «Երևան» երգն, ու խոստովանեցիք, որ Ձեր երգացանկում այս երգն ամենակարևոր տեղն է զբաղեցնում: Ծնունդով Երևանի՞ց եք:

- Ոչ, իրականում ծնվել եմ ԱՄՆ-ում, և, իմիջայլոց, շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակում. երբ մայրս հղիության 6-րդ ամսում է եղել, ծնողներս մեկնել են ԱՄՆ՝ շրջագայության: Սակայն բնությունն իրենն արել է, հանկարծակի մայրս իրեն վատ է զգացել, տարել են հիվանդանոց ու ժամանակից շատ շուտ ես եմ ծնվել: Պատկերացրեք, կշիռս ընդամենը 800 գրամ է եղել: Ծնողներս պատմում են, որ մի լավ վախեցրել եմ իրենց: Բժիշկները ստիպված են եղել երկար ժամանակ ինձ պահել հատուկ կյուվեզի (ինկուբատոր՝ հեղ.) մեջ, որպեսզի կարողանան փրկել կյանքս:

- Ու այդ օրվանից Միացյալ Նահանգներո՞ւմ եք հաստատվել:

- Չէ, ամիսներ անց վերադարձել ենք Հայաստան, քանի որ երկու եղբայրներս Հայաստանում էին: Սակայն ճակատագիրը մեր ընտանիքին միշտ ճամփորդի կարգավիճակում է պահել. Երևան վերադառնալուց շատ չանցած մենք մեկնեցինք Ֆրանսիա, իսկ արդեն տարիներ անց ես միայնակ վերադարձա ԱՄՆ ու ինձ մոտ կանչեցի նաև ընտանիքիս: Հիմա մեծ հույս ունեմ, որ կգա մի օր, երբ մեր ընտանիքով վերջնականապես կտեղափոխվենք Հայաստան, քանի որ իմ ողջ մտքերն այդտեղ են, իմ ամենասիրելի քաղաքը Երևանն է, այդտեղ ես տանն եմ (ժպտում է՝ հեղ.):

- Այստեղ հիմա հարազատներ ունե՞ք:

- Իհրակե, հարազատներ ու ընկերներ շատ ունեմ այդտեղ: Հենց նրանց հանդեպ կարոտն էլ ինձ ամեն անգամ բերում է Հայաստան: Մենք միշտ կապի մեջ ենք, ինքս էլ նրանց հաճախ եմ հրավիրում ԱՄՆ:

- Հրանտո, նկատել եմ, որ Ձեր տեսահոլովակները Հայաստանում եք նկարահանում: Արդյոք այստեղ տեսահոլովակ նկարահանելն առավել մատչելի է:

- Բնավ մատչելիությունն ինձ համար առաջնային չէ, և կարող եմ վստահ ասել, որ այդքան էլ մատչելի չէ Երևանում տեսահոլովակ նկարահանելը: Առհասարակ՝ մեկ երգ ստեղծելը կլորիկ գումարների հետ է կապված: Բայց ինձ համար կարևոր է, որ հենց Երևանում իրականցնեմ աշխատանքներս, քանի որ, ինչպես վերևում նշեցի, այդտեղ ինձ լիարժեք եմ զգում:

- Սովորաբար, համագործակցում եք Մարինա Թագակչյանի հետ: Դա Ձե՞ր ընտրությունն է, թե՞ իր առաջարկը:

- Նախ ասեմ, որ համագործակցում եմ շատ հեղինակների հետ: Լիանա Թորոսյան, Ավետ Բարսեղյան, Նիկ Եգիբյան, Վահրամ Պետրոսյան. սրանք անուններ են, որոնց հետ աշխատել եմ և պատրաստվում եմ համագործակցություններիս շրջանակն ընդլայնել: Ինչ վերաբերվում է Մարինա Թագակչյանին, այո՛, նրա հետ, թերևս, ամենաշատն եմ աշխատել, ու պետք է ասեմ, որ մենք միշտ հաջող արդյունք ենք ունենում, ինչի համար միայն ուրախ եմ:

- Սակայն երբեմն այդ համագործակցությունը կոնֆլիկտներով է ուղեկցվում: Դա բարդացնո՞ւմ, թե՞ հետաքրքրացնում է աշխատանքը:

- Մարինայի հետ միշտ ամեն ինչ հետաքրքիր է ստացվում: Նա գրեթե չի սխալվում, շատ թեթև մարդ է ու իր գործի գիտակն է: Մենք ընկերներ ենք և կարող ենք աշխատանքային փոքրիկ անհաշտություններ ունենալ, բայց դրանք ևս ընկերական մթնոլորտում են լինում, և յուրաքանչյուր իրավիճակից կատակներով ենք դուրս գալիս:

- Նոր համագործակցություններ սպասվո՞ւմ են:

- Ստեղծագործողների հետ աշխատում եմ, բայց երգիչների հետ՝ ոչ, քանի որ  առաջարկներ չեն լինում ո՛չ իմ, ո՛չ նրանց կողմից: Միայն Շպռոտի հետ դուետ ունենք, որն աշխատանքային փուլում է: Անշուշտ, նոր երգեր ու աշխատանքներ կլինեն և շատ շուտով, բայց նախընտրում եմ դրանց մասին խոսել արդեն իրականացնելուց հետո:

- Շատ երգիչներ սիրում են իրենց ուժերը նաև ֆիլմերում ու սիթքոմներում փորձել: Նման ցանկություն չի՞ առաջացել, կամ երբևէ առաջարկ չե՞ք ստացել:

- Իրականում, փոքր տարիքում Երևանում տասը տարի թատերական խմբակ եմ հաճախել և միշտ էլ սիրել եմ այդ ոլորտը: Ի դեպ, շատ լավ եմ հիշում ուսուցչուհուս՝ Արևիկ Սանթրոսյանին, ու շատ շնորհակալ եմ: Խոստովանեմ՝ շատ ռեժիսորներից եմ հրավերներ ստացել: Փոքր ժամանակ անգամ մեկ անգամ նկարահանվել եմ Միքայել Դովլաթյանի «Սողանք» ֆիլմում: Բոլորովին վերջերս էլ որպես դերասան նկարահանվեցի Շպռոտի և Տիգրան Ժամկոչյանի «Հետդ կգամ» տեսահոլովակում: Շատ ռեժիսորներից եմ լսել, որ տվյալներ ունեմ, բայց քանի որ հիմա երգից զատ նաև սովորում եմ, ժամանակս չի բավարարում այդ ոլորտում փորձեր անել:

- Իսկ որտե՞ղ եք սովորում:

- Հատուկ ավիացիոն դպրոցում՝ որպես բորտ-ուղեկցորդ, բայց արդեն իսկ մտադրություն ունեմ դառնալ օդաչու: Պետք է ասեմ, որ այս դպրոցում սովորելը շատ դժվար է, ուսանողները միշտ համազգեստով ու ճամպրուկով են, քանի որ յուրաքանչյուր պահի կարող ես հանդիպել որևէ ավիաընկերության աշխատակցի, ով եկել է քեզ հրավիրելու իրենց մոտ աշխատանքի: Էլ չասեմ, որ սովորելու ողջ ընթացքում տանից հեռու ես լինում (ժպտում է՝ հեղ.):

- Հաջորդ այցելությունը Հայաստան ե՞րբ կլինի: 

- Ինձ մնար՝ հենց վաղն էլ կգայի, բայց քանի որ այստեղ շատ գործեր ունեմ և ուսումս պետք է շարունակեմ, պլանավորում եմ Հայաստան գալ Ամանորից հետո:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/03/2019 20:00 ԱՄՆ ֆիննախը Չինաստանում առևտրական բանակցությունների է մասնակցելու 21/03/2019 19:53 Վարազդատ Կարապետյանի ընտանիքին պատկանող սեփականությունն էլ կբռնագանձվի՞ 21/03/2019 19:45 Չինաստանում սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 20-ի 21/03/2019 19:38 Անգլիայի Բանկը պահպանել է հանգուցային տոկոսադրույքի մակարդակը 21/03/2019 19:30 Չինաստանի պատժառով նավթի պահանջարկը վտանգի տակ է 21/03/2019 19:29 Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը 21/03/2019 19:27 Երևանի դատախազը Հայկ Մարությանից Կենտրոնում գտնվող տարածքների կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ տվյալներ է պահանջել 21/03/2019 19:24 Գուայդոն հայտնել է Վենեսուելայում իր մերձավոր զինակցին ձերբակալելու մասին 21/03/2019 19:15 Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք մզկիթներ են վնասել 21/03/2019 19:10 ՊԵԿ-ը զգուշացում է տարածել Բագրատաշենում կուտակված աջ ղեկով մեքենաների սեփականատերերի համար 21/03/2019 19:07 Պուտինի և Լիբանանի նախագահի հանդիպման օրը հայտնի է 21/03/2019 18:55 ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու 21/03/2019 18:49 Տարածքներ կան, որոնց 1 ք/մ-ի վարձավճարը նույնիսկ 1 դրամ չի կազմում. ապամոնտաժումներ կլինեն նաև Գեղարքունիքի մարզում և Սևան ազգային պարկում. մարզպետ 21/03/2019 18:35 Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված 21/03/2019 18:19 Երևանցիների արձագանքը՝ Քաղաքացու օրը նշելու նախաձեռնությանը (Տեսանյութ) 21/03/2019 18:17 Քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները 21/03/2019 17:54 Բրիտանական կենդանաբանական այգում փղերի կյանքը հետաքրքիր են դարձնում 21/03/2019 17:44 Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը 21/03/2019 17:36 Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչը 3 տարի է՝ փորձում է վերականգնել սեփականության իր իրավունքը (Տեսանյութ) 21/03/2019 17:27 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա 21/03/2019 17:26 Ինդոնեզիան սպառնացել է ԵՄ-ին արմավենու յուղի օգտագործման չափանիշները խստացնելու համար 21/03/2019 17:20 Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ) 21/03/2019 17:18 Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային 21/03/2019 17:10 Քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները 21/03/2019 17:02 Փարիզի մոտ անցկացվում է ոստիկանական հատուկ գործողություն 21/03/2019 16:55 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ 21/03/2019 16:51 Չինաստանի քիմգործարանում պայթյուն է որոտացել 21/03/2019 16:44 Եթե խանութում ՀԴՄ տպելու հաճախականությունը ժամը մեկ է, ուրեմն խնդիր կա, կասկածելի է. ՊԵԿ նախագահ 21/03/2019 16:41 Լոռու մարզի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նախկին կնոջ մոր նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով 21/03/2019 16:27 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը 25 տարեկան է 21/03/2019 16:21 Մոզամբիկում արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 217-ի 21/03/2019 16:14 Ինչու՞ է թանկացել բանանը 21/03/2019 16:10 «Հայինկասացիա» ՓԲԸ–ի Գյումրու բաժնի վարորդը հափշտակել է 20.000 ԱՄՆ դոլար և լքել երկիրը 21/03/2019 16:06 Forbes-ը ներկայացրել է ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը 21/03/2019 15:57 Ամստերդամում կարգելվի զբոսաշրջիկներ տանել Կարմիր լապտերների թաղամաս 21/03/2019 15:52 Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները 21/03/2019 15:47 Խորհրդակցության մասնակցիների ցուցմունքներից միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքն է տարբերվում, որն էլ տրվել է պաշտոնի դիմաց. Քոչարյանի փաստաբանը՝ գործի նյութերից 21/03/2019 15:41 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել 21/03/2019 15:30 Ստամբուլում ավտոբուսը մխրճվել է անցորդների մեջ 21/03/2019 15:25 Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը 21/03/2019 15:24 «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ 21/03/2019 15:17 Վոլոդինի նկատմամբ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 21/03/2019 15:14 Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողները, հնարավոր է, ավելի քիչ ծառայեն (Տեսանյութ) 21/03/2019 15:06 Քաբուլը հրթիռակոծության է ենթարկվել 21/03/2019 15:00 Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը 21/03/2019 14:57 Արդարության զգացողություն ունեմ. Արամ Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին 21/03/2019 14:51 ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալությունից առաջ բրեյքդանս է պարել (Տեսանյութ) 21/03/2019 14:47 Քաբուլում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի 21/03/2019 14:44 Ամերիկահայ համայնքը պետք է ակտիվ աշխատի՝ Թրամփից կորզելու Ցեղասպանության ճանաչման խոստումը. քաղաքագետ 21/03/2019 14:39 Նկարիչը մարզադաշտի չափով «նկարել» է Սպիտակ տան ղեկավարի թեկնածուի դիմանկարը (Տեսանյութ) 21/03/2019 14:34 Մարտի 24-26-ին ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով 21/03/2019 14:29 «Բուկինիստ» ընկերությունն ընդլայնում է միջազգային համագործակցությունը 21/03/2019 14:25 Google-ը թողարկել է արհեստական ինտելեկտի հիմքի վրա առաջին դուդլը 21/03/2019 14:20 Մեղադրանքը չեմ ընդունում և դատական կարգով վիճարկելու եմ. Դավիթ Սանասարյան 21/03/2019 14:18 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին 21/03/2019 14:15 Ինչպես նշել Քաղաքացու օրը. Փաշինյանն առաջարկում է հանրային և համացանցային քննարկումներ ծավալել 21/03/2019 14:10 «Ֆլեշ» ընկերությունը հատուցել է 2014-2015 թթ. մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը 21/03/2019 14:06 Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով 5 դպրոց է տարհանվել 21/03/2019 13:57 Նեբրասկայում մոլեգնող հեղեղումները վիթխարի տնտեսական վնաս են հասցրել 21/03/2019 13:52 Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա սողոսկում է ամեն ոլորտ. Վահե Հովհաննիսյան 21/03/2019 13:47 Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտություն չենք տեսնում. Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը Քաղաքացու օր չամրագրելու մասին 21/03/2019 13:45 «Հետողորմյա». Արտակ Գասպարյանը կրկին տեղադրեց վարչապետի հետ լուսանկարը սոցցանցում 21/03/2019 13:42 Դադարեցրեք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց. Վարչապետը՝ Նարեկ Բաբայանին 21/03/2019 13:37 Ուկրաինան ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է 21/03/2019 13:30 Ինձ համար բացահայտում էր, որ բացի իր նեղ «կռուգից», Նիկոլ Փաշինյանը նաև կարդում է որոշ վերլուծաբանների. Քաղտեխնոլոգ (Տեսանյութ) 21/03/2019 13:25 Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն 21/03/2019 13:17 Ժուռնալիստների միության տարածքների մեծ մասն այլևս միությանը չի պատկանում. Սաթիկ Սեյրանյանը բարձրաձայնում է Պուշկինի 3ա հասցեում ստեղծված իրավիճակը 21/03/2019 13:10 Որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները. Արցախի խորհրդարանի քաղաքական ուժեր 21/03/2019 13:04 Արտոնություն՝ «Եվրոստան-ույուտ»-ին. կստեղծվի 40 նոր աշխատատեղ 21/03/2019 13:03 Ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին 21/03/2019 12:58 ԿԺԴՀ-ի միջուկային հրաձգարանում երկրաշարժ է գրանցվել 21/03/2019 12:51 Ավազակույտերով է ծածկված նաև Ռանչպարի շրջակա վարելահողերի մի մասը. ուսումնասիրող թիմի զեկույցը 21/03/2019 12:43 Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը մահացել է հիվանդանոցում 21/03/2019 12:37 Որևէ զինծառայող առանց պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին 21/03/2019 12:37 Առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, իրականում, ստացվում է 24 տոկոս. իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան 21/03/2019 12:31 Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ասուլիսը 21/03/2019 12:26 ԱՄՆ-ն Եվրոպա է տեղափոխել B-52 ռազմավարական վեց ռմբակոծիչ 21/03/2019 12:19 Եթե որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Կառավարությունը փոխում է գործելակերպը (Տեսանյութ) 21/03/2019 12:00 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 21/03/2019 11:53 Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը 21/03/2019 11:46 Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ) 21/03/2019 11:43 Դասերի ժամին աշակերտներին մի՛ կանչեք լրացուցիչ պարապմունքների, մեր աշակերտներին անկարգապահության դաս մի՛ տվեք. Բախշյան 21/03/2019 11:35 Այսօր «արևների» միջազգային օրն է․ պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը 21/03/2019 11:29 «Որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար». Վահագն Վերմիշյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 21/03/2019 11:29 Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը 21/03/2019 11:20 Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի 21/03/2019 11:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին՝ Նավրոզի կապակցությամբ 21/03/2019 11:11 Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրվում է Հադսոն Օդոյի ծառայություններով 21/03/2019 11:02 Մատնահարդարման կենտրոնում պայուսակից հափշտակել է դրամապանակը՝ պատճառելով 308 000 ՀՀ դրամի գույքային վնաս (Տեսանյութ) 21/03/2019 10:54 Մեր ուղղաթիռներն օդում բժշկական միջամտությունների համար նախատեսված չեն. «Արմենիան հելիքոփթերս»-ի տնօրեն (Տեսանյութ) 21/03/2019 10:51 Իսրայելի բանակը կրակ է բացել Բեթղեհեմում քարեր նետած պաղեստինցիների ուղղությամբ 21/03/2019 10:40 Նոր Զելանդիայում նույնականացրել են մզկիթներում հրաձգության բոլոր զոհերին 21/03/2019 10:34 Ավազակային հարձակում՝ Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ 21/03/2019 10:26 Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը 21/03/2019 10:23 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 21/03/2019 10:14 Նավթի համաշխարհային գներն աճում են 21/03/2019 10:00 «168 Ժամ». Մենք ռիսկային գոտի ենք. Նախարար 21/03/2019 09:58 «Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ 21/03/2019 09:56 «Փաստ». Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը 21/03/2019 09:54 «Հրապարակ». Դատախազի հանդիպումը պատգամավորների հետ հետաձգվում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը