20/09/2018 11:11
Ոստիկաններն ու կառավարության անդամները պետք է ֆրանսերեն սովորեն
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանությունը նվերներ էր բերել գործադիրի անդամներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան է նվիրել գործադիրի անդամներին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից առաջ:
«Սա շատ լավ առիթ է մեզ համար, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները պետք է մի քանի օտար լեզու իմանան ու գագաթաժողովը լավ առիթ է, որ այս ուղղությամբ մեկ քայլ անենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ զրուցարանից ունեն նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցները:
«Այն ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ, ունեն դրանից», - ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: