Հենրիխ Մխիթարյան. «Արսենալը» կփորձի հաղթել Եվրոպա լիգայում՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար
21/09/2018 11:53

Հենրիխ Մխիթարյան. «Արսենալը» կփորձի հաղթել Եվրոպա լիգայում՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Վորսկլայի» նկատմամբ տոնած տնային հաղթանակից (4:2) հետո խոսել է լոնդոնյան ակումբի համար մրցաշարի կարևորության մասին.
 
«Էմերին երեք անգամ հաղթել է այս մրցաշարում, և դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք այստեղ խաղում ենք ոչ միայն մասնակցության, այլև` հաղթանակի համար: Սա շատ կարևոր է, քանի որ եթե հաղթենք, Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք կունենանք:
 
Այդ իսկ պատճառով կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում», - ասել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյան. «Արսենալը» կփորձի հաղթել Եվրոպա լիգայում՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար