Կլոպը թույլ չի տվել Amazon-ին «Լիվերպուլի» մասին վավերագրական սերիալ նկարահանել
21/09/2018 19:56

Կլոպը թույլ չի տվել Amazon-ին «Լիվերպուլի» մասին վավերագրական սերիալ նկարահանել

Amazon-ը ցանկացել է  այս մրցաշրջանի ընթացքում վավերագրական ֆիլմ նկարել «Լիվերպուլի» մասին:

Ընկերությունը հայտ է ներկայացրել ակումբին: «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին և ակումբի այլ ղեկավարները համաձայնություն են տվել առաջարկին, սակայն  վերջին խոսքը պատկանել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

Գերմանացի մասնագետը հրաժարվել է նկարահանումներից: Կլոպը կարծում է, որ դա ակումբին ոչ մի օգուտ չի տա, իսկ ֆուտբոլիստները տեսախցիկների առջև անբնական իրենց կպահեին:
 

Կլոպը թույլ չի տվել Amazon-ին «Լիվերպուլի» մասին վավերագրական սերիալ նկարահանել