21/09/2018 17:29
Գերմանիայի ԱԳՆ. Էրդողանի այցը կարող է դառնալ հարաբերությունների նորմալացման սկիզբը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա դրական կազդի Բեռլինի և Անկարայի հարաբերությունների վրա: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկևիչի հետ անցկացված բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը:
«Այցը պետք է դառնա մեր հարաբերությունների նորմալացման սկիզբը»,- ասել է նա: «Ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին», - հավելել է նախարարը: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ն «շահագրգռված է կայուն Թուրքիայով, այդ թվում՝ տնտեսության բնագավառում»: Բացի այդ, նա ընդգծել է Թուրքիայի կարևորությունը Սիրիայի իրադրության նորմալացման համար: