21/09/2018 17:15
ԵՄ երկրները, որոնք չեն օգնում ներգաղթյալների հարցում, պետք է լքեն Շենգենը. Մակրոն
Եվրամիության երկրները, որոնք համերաշխություն չեն դրսևորում միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում, պետք է լքեն Շենգենյան գոտին։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Politico-ն։
«Այն երկրները, որոնք չեն ցանկանում Frontex-ի ընդլայնում կամ համերաշխություն, կլքեն Շենգենը։ Երկրները, որոնք այլևս Եվրոպա չեն ուզում, այլևս կապ չեն ունենա կառուցվածքային ֆոնդերի հետ»,– ասել է Մակրոնը։
Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովը առաջարկել է մեծացնել ԵՄ սահմանապահ Frontex գործակալության աշխատակիցների թիվը 1600-ից հասցնելով 10000 մարդու։ Այս ծրագիրը քննադատել է վարչապետ Վիկտոր Օրբանը։
Հունգարիան նույնպես հրաժարվել է ընդունել ապաստարան խնդրողներին՝ ԵՄ–ում վերաբնակեցնելու ծրագրի շրջանակներում՝ չնայած նրան, որ Եվրոպական դատարանը նման հրաման է տվել։