21/09/2018 11:03
Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ։
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։
Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս փաստը պետք է դառնա քննարկման առարկա մարդու իրավունքների ոլորտի միջազգային ատյաններում։
Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված։
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ձեռնարկել և ձեռնարկելու եմ բոլոր ջանքերը մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության երաշխիք», - ասված է ՄԻՊ ուղերձում։