.jpg)
22/09/2018 10:07
Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել «Էվերտոնի» դեմ հանդիպմանը
«Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը:
29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում (4:2):