Ջոուի Բարթոն. Նեյմարը ֆուտբոլային Քիմ Քարդաշյանն է
22/09/2018 16:51

Ջոուի Բարթոն. Նեյմարը ֆուտբոլային Քիմ Քարդաշյանն է

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոուի Բարթոնը քննադատել է  «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարին:

«Կարծում եմ, որ Նեյմարը ֆուտբոլային Քիմ Քարդաշյանն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ: Դրա վառ ապացույցը մենք հերթական անգամ տեսանք Ռուսաստանում:

Նա չի գտնվել Կրիշտիանուի և Մեսսիի հետ նույն մակարդակում: Աշխարհում նրանից լավ խաղացողներ շատ կան: Նեյմարը՝ ֆուտբոլային ֆենոմեն չէ: Ինչպես և Քարդաշյանը», – ասել է Բարթոնը:
 

Ջոուի Բարթոն. Նեյմարը ֆուտբոլային Քիմ Քարդաշյանն է