22/09/2018 10:52
Իրանում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել (Տեսանյութ)
Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում տեղի ունեցած ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է գրանցվել, հայտնում է Press TV-ն:
Ըստ աղբյուրի՝ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել: Մի քանի մարդ է մահացել, նրանց թիվը չի նշվում:
Նաև հաղորդվել է մի քանի վիրավորի մասին:
Ռազմական շքերթներն անցկացվում են Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում `Թեհրանում: Դրանք նվիրված են, այսպես կոչված, սուրբ պաշտպանական շաբաթին:
اولین تصاویر از حمله تروريستی به مراسم رژه نیروهای مسلح در اهواز pic.twitter.com/j1PFsjzwSl
— خبرگزاری ایسنا (@isna_farsi) September 22, 2018