Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին
22/09/2018 10:35

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ:

Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին և հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները և դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև այսօրվա և վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու և դրանցից օգտվելու հնարավորությունները:

Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, և այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը և ներդրումների ներգրավման հնարավորությունները։ 

 

 

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին