22/09/2018 11:34
Ռիհաննան նշանակվել է Բարբադոսի դեսպանի պաշտոնում
Երգչուհի Ռիհաննան նշանակվել է Բարբադոսի լիազոր և արտակարգ դեսպանի պաշտոնում, հայտնում է CNN-ը:
Ռիհաննան, որը նաև դերասանուհի և կոսմետիկ պարագաներ ու ներքնազգեստ արտադրող ընկերության ղեկավար է, «հատուկ պատասխանատվություն է ստանձնում կղզում կրթության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտները զարգացնելու համար»:
Ռոբին Ռիհաննա Ֆենթին, որը ծնվել է Բարբադոսում, 2008-ին դարձել է Կարիբյան կղզու մշակութային դեսպանը: