Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ (Տեսանյութ)
22/09/2018 14:07

Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ (Տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

39-ամյա Վանեցյանն այս պաշտոնում միակ թեկնածուն էր ու ընտրվեց միաձայն։

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահը 2002 թվականից 55-ամյա Ռուբեն Հայրապետյանն էր։ Հայրապետյանը 2006, 2010 և 2015 թվականներին վերընտրվել էր նախագահի պաշտոնում։

Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ (Տեսանյութ)