22/09/2018 17:00
Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել
Մարիխուանայի վաճառքով զբաղվող AHLOT (A Higher Level Of Thought) ընկերությունը Տորոնտոյում թափուր հաստիք է բացել՝ մարիխուանայի որակ գնահատողի հաստիք: Պաշտոնի բնութագիրը ներկայացված է ընկերության կայքում:
Պաշտոնին հավակնող անձինք պետք է մշտական հիմունքներով ընկերությանը մարիխուանայի տարբեր տեսակների մասին հաշվետվություն ներկայացնեն: AHLOT-ը զգուշացրել է ապագա աշխատակիցներին, որ բավական չէ միայն թմրանյութն օգտագործել, անհրաժեշտ է նաև գլուխ հանել այդ արդյունաբերությունից:
Ապագա աշխատակիցը պետք է աշխատի ամսական առավելագույնը 12 ժամ, ժամավճարը կլինի 50 դոլար: Նշվում է, որ այս աշխատանքի համար պահանջվում է 6 մարդ: Շատ կանադական լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Star-ը, բացված հաստիքը «երազանքի աշխատանք» են անվանել: