22/09/2018 12:25
Հավաքվել ենք ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետարանում հանդիպում է անցկացնում համայնքապետերի հետ:
Հանդիպման սկզբում մարզպետ Գարիկ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց մշակաբույսերի վերաբերյալ:
«Էս պահի դրությամբ մարզում ինչքան կաթիլային ոռոգվող այգի կա, և ինչքան հակակարկտային ցանց ու կայան կա, ով կարող է այդ տվյալը տալ», - հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով մարզպետ Գարիկ Սարգսյանն ասաց, որ բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա:
«40 հազար ի՞նչ», - հարցրեց Փաշինյանը:
«Հեկտար, կարծեմ», - պատասխանեց մարզպետը, ապա ուղղեց խոսքը. «40 հեկտար»:
«Իսկ այգինե՞ր: Ո՞վ կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞», - հարցրեց Փաշինյանը:
Հանդիպմանը ներկա էր գյուղվարչության պետի տեղակալը, որը ևս հստակ թիվ չտվեց:
«Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից», - հայտարարեց Փաշինյանը: