22/09/2018 13:43
ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի մոտակայքում Amtrak ընկերության ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային:
Ինչպեսհայտնում է ABC հեռուստաալիքը՝ բախման պահին գնացքում եղել է 71 ուղևոր: Տուժածների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել:
Դեպքի վայրում գնացքների և տրանսպորտային այլ միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ բախման հետևանքով վնասվել են տվյալ հատվածի կոնտակտային հաղորդալարերը: