22/09/2018 11:10
Վարչապետն աշխատանքային այցով Արարատի մարզում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
«Ժամը 17:00-ին հանդիպում է նշանակված Արարատի մարզի մեր սիրելի հայրենակիցների հետ: Հույս ունեմ բոլորին տեսնել Արտաշատի կենտրոնական հրապարակում, կզրուցենք ընթացիկ իրավիճակի, ապագայի մասին և ուղղակի կքննարկենք արտաշատցիներին հուզող խնդիրները», - Facebook-յան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը: