22/09/2018 16:30
Թաիլանդում մոլեգնում է մահացու տենդ
Նրանք, ովքեր ցանկանում են հանգիստը Թաիլանդում անցկացնել, պետք է վերանայեն որոշումը, քանի որ այնտեղ մոլեգնում է Դենգե տենդը: Սինհուա գործակալության տվյալներով՝ վերջին ամիսներին մոտ 60 հազար մարդ է վարակվել, որոնցից 70-ը մահացել է:
Տենդը փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով, որոնք ակտիվանում են անձրևների սեզոնին. Թայլանդում այն տևում է հունիսից մինչև սեպտեմբեր: Թայլանդ այցելողներին բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել այս միջատների կուտակման հնարավոր վայրերից:
Տենդով հիվանդանալու ամենաբարձր վտանգը հանգստավայրային Փհուկետ նահանգում է, որը մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում: