23/09/2018 17:17
Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ ընտրում է «Լույս» դաշինքին և բացատրել՝ ինչու
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ քվեարկելու է «Լույս» դաշինքի օգտին։
«Չի բացառվում նաև, որ ինձ հակահեղափոխական ու տականք դարձնեն, բայց ես իմ ձայնը տալիս եմ «Լույս» դաշինքին», -գրել է Փաշոյանը ու հավելել.
«Այո, ես հեղափոխության վերջնական հաղթանակի ու արձանագրված նվաճումների պահպանման կողմնակիցն եմ, բայց «Լույսին» ընտրելու համար ունեմ կոնկրետ շարժառիթներ՝
1. Այսպես, թե այնպես «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է: Դրանում ոչ մի կասկած չկա: Այսինքն իմ ձայնն այդ տեսանկյունից վճռական նշանակություն չունի:
2. Եթե «Իմ քայլը» դաշինքին ընտրելու դեպքում իմ քվեն նշանակություն չունի, ապա տրամաբանորեն այն կարող է չափազանց մեծ օգուտ տալ երկրորդ տեղի համար պայքարող ուժերից որևէ մեկին : Ես չեմ ուզում, որ ավագանիում որպես երկրորդ ուժ ներկայացված լինեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կամ էլ Դաշնակցությունը: Թո՛ղ ավագանու երկրորդ ամենամեծ ուժը դառնա «Լույսը», որտեղ շատ սկզբունքային ու արժանապատիվ մարդիկ կան:
3. Չեմ ընդունում մեկ քաղաքական ուժի աբսոլյուտ հեգեմոնիան: Այո՛, «Իմ քայլը» դաշինքը պետք է մրցակիցներ ունենա, քանի որ առանց մրցակցության քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում հիմարանում են:
4. Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում»։