23/09/2018 18:48
ՔԿ. Քվեարկության գաղտնիությունը խախտելու 5- դեպք, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձ
2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ, հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար: