Բեքհեմը Զիդանի հետ բանակցել է
24/09/2018 16:28

Բեքհեմը Զիդանի հետ բանակցել է

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը «Ինտեր Մայամի» ակումբը գլխավորելու վերաբերյալ նախնական բանակցություններ է վարել Զինեդին Զիդանի հետ, հայտնում է The Mirror-ը:
 
«Ինտեր Մայամիի» սեփականատեր Բեքհեմը շատ է ցանկանում թիմի ղեկին տեսնել ֆրանսիացի մասնագետին, ով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո դեռևս աշխատանք չունի: Զիդանի պատասխանը դեռ հայտնի չէ:
 
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնությունում հանդես է գալու 2020 թվականից: Թիմը խաղալու է քաղաքի կենտրոնում գտնվող մարզադաշտում, որը տեղավորելու է 25 հազար հանդիսական: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մարզադաշտի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար:
 
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Դևիդ Բեքհեմը ցանկանում է իր թիմ հրավիրել նաև «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսիին:
Բեքհեմը Զիդանի հետ բանակցել է