Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (Տեսանյութ)
24/09/2018 12:33

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (Տեսանյութ)

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման ավարտին աչքի է ընկել բարությամբ և առատաձեռնությամբ, հայտնում է «Советский спорт»-ը:
 
«ՊՍԺ-«Ռեն» (3:1) հանդիպումից հետո, որն անցկացվել է «Ռոազհոն Պարկ» մարզադաշտում, մի երեխա է վազելով  ներխուժել խաղադաշտ՝ մոտենալով Նեյմարին:  Ֆուտբոլիստը մոտեցող աշխատակիցներին խնդրել է չմիջամտել, այնուհետև գրկախառնվել է տղայի հետ, իսկ դաշտից դուրս գալուն պես նրան է տվել իր մարզաշապիկը: 
 
Տրիբունաներում նստած երկրպագուները ծափահարություններով ողջունել են բրազիլացու այդ քայլը:
 

 

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (Տեսանյութ)