.jpg)
25/09/2018 20:06
Ջուզեպե Ռոսիի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել. նա մեկ տարով կարող է որակազրկվել
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ջուզեպե Ռոսիի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել:
Ռոսին, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, դոպինգ թեստը հանձնել է մայիսի 12-ին կայացած «Բենևենտո»-«Ջենոա» (1:0) հանդիպումից հետո: Ստուգման արդյունքում Ռոսիի օրգանիզմում արգելված դորզոլամիդ նյութ է հայտնաբերվել:
Այս նյութը հաճախ հանդիպում է աչքի կաթիլների մեջ, սակայն Ջուզեպե Ռոսին հերքել է, որ երբևէ օգտագործել է նման կաթիլներ:
Իտալիայի հակադոպինգային գործակալությունը մտադիր է 31-ամյա ֆուտբոլիստին որակազրկել մեկ տարով: Այս հարցը քննարկվելու է հոկտեմբերի 1-ին: