Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Օրանժ» ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ
25/09/2018 16:41

Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Օրանժ» ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» («Orange») ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» («Orange») ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:
 
Նախագահ Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:
 
Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Օրանժ» ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ