Կլեման Լանգլեն Պոնսի նկատմամբ կանոնները խախտելու համար որակազրկվել է մեկ խաղով
26/09/2018 18:43

Կլեման Լանգլեն Պոնսի նկատմամբ կանոնները խախտելու համար որակազրկվել է մեկ խաղով

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղում (2:2) Պերե Պոնսի նկատմամբ կանոնները խախտելու համար որակազրկվել է մեկ խաղով:

Լանգլեն բաց կթողնի մեկ հանդիպում, քանի որ Պրիմերայի կարգապահական հանձնաժողովը որոշել է հավելյալ պատժի չենթարկել 23-ամյա ֆրանսիացուն: Լանգլեն խաղադաշտից հեռացվել էր վերոհիշյալ հանդիպման 43-րդ րոպեին, դրվագի տեսակրկնությունը դիտելու արդյունքում: Ընդ որում, խաղի հաշվետվության մեջ մրցավարը Լանգլեի գործողությունները որակել էր որպես «գնդակի համար պայքարում արմունկով մրցակցին հարվածել»:

Այսպիսով, Կլեման Լանգլեն որակազրկման պատճառով բաց կթողնի միայն Պրիմերայի 6-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպումը, որը կայանալու է այսօր:

Կլեման Լանգլեն Պոնսի նկատմամբ կանոնները խախտելու համար որակազրկվել է մեկ խաղով