Շոկի մեջ եմ և շատ հպարտ. Լեմպարդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին
26/09/2018 14:44

Շոկի մեջ եմ և շատ հպարտ. Լեմպարդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակն անգլիական լիգայի Գավաթի 3-րդ տուրի շրջանակում: Հանդիպման հիմնական ժամանակը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել «Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստները` 8:7:
 
«Ես շոկի մեջ եմ: Ինչպիսի խաղ էր: Գալ «Օլդ Թրաֆորդ» և խաղալ այնքան լավ, որքան` «Մանչեսթեր Յունայթեդը»` հիանալի է: Լավ խաղ անցկացրինք և իրացրինք 11-մետրանոցը: Հպարտ եմ:
 
Կփորձեմ հաջողակ թիմ ստեղծել, իսկ այսօրվա նման օրերը պարզապես հիանալի են: Համաշխարհային կարգի ֆուտբոլիստների հետ հավասար խաղ ցուցադրելը մակարդակ է», - Լեմպարդի խոսքերը մեջբերում է BBC-ն:
 
 Լեմպարդը Մոուրինյուի գլխավորությամբ 2004 թվականից 2007 և 20013-2014 թվականներին հանդես է եկել «Չելսիում»:
Շոկի մեջ եմ և շատ հպարտ. Լեմպարդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին