Իսպանիայի առաջնություն. «Բարսելոնը» զիջել է «Լեգանեսին»
27/09/2018 10:56

Իսպանիայի առաջնություն. «Բարսելոնը» զիջել է «Լեգանեսին»

«Բարսելոնն» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Լեգանեսին»:

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոունտինյոն խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը, սակայն հանդիպման երկրորդ խաղակեսին «Բարսան» մեկ րոպեում 2 գոլ է բաց թողել սեփական դարպաս:

Սա կատալոնական ակումբի համար մրցաշրջանի առաջին պարտությունն է դարձել:

Իսպանիայի առաջնություն. «Բարսելոնը» զիջել է «Լեգանեսին»