.jpg)
27/09/2018 18:57
Ալեգրին պատմել է, թե ինչու Ռոնալդուին չի փոխարինել Բոլոնիայի հետ խաղում
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է իտալական Ա Սերիայի 6-րդ տուրի` «Բոլոնիայի» հետ խաղում կազմի ընտրության պատճառների մասին (2:0), ինչպես նաև գնահատել է թիմի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի ելույթները:
«Մեր շատ ֆուտբոլիստներ վնասվածք ունեն, և ես ստիպված էի որոշներին հանգիստ տրամադրել: Այդ իսկ պատճառով փորձել եմ փոխել մեր խաղի շեշտադրումը եզրերում: Հետագայում մեր կվերադառանանք 4 պաշտպանով խաղին: Պաշտպանությունում մենք երեք ֆուտբոլիստի կօգտագործենք միայն այն ժամանակ, երբ հանգամանքներն այդպես թելադրեն:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա ես ցանկանում էի փոխարինել նրան երկրորդ կեսում, որպեսզի հանգստի հնարավորություն տայի նրան, բայց նա վառվում էր դաշտում գտնվելու և գոլ խփելու ցանկությամբ:Իտալիայում խաղալն ավելի դժվար է, բայց դեռևս ես գոհ եմ Կրիշտիանուի ելույթներից: Նա գնդակի հետ աշխատելու առանձնահատուկ տեխնիկա ունի, և նման մանրուքները նրան չեմպիոն են դարձնում», - Ալեգրիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: