Առաջիկա երեք ամսվա ընթացքում 1,5 մլրդ գումար հետ կբերվի պետբյուջե. Դավիթ Սանասարյան
27/09/2018 12:43

Առաջիկա երեք ամսվա ընթացքում 1,5 մլրդ գումար հետ կբերվի պետբյուջե. Դավիթ Սանասարյան

Պետությանը պատճառված գումաները հետբերման պրոցեսի մեջ են, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 

«Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամի վերադարձ եղել է պետական համապատասխան հաշվին: Արդեն գոյություն ունի ժամանակցույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի», - նշեց նա:

Սանասարյանն ընդգծեց՝ կարող է պաշտոնապես հայտարարել, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլդ գումար հետ կբերվի պետբյուջե:

Հարցին, թե ո՞ր ակունքներից են այդ գումարները հետ բերվելու, Սանասարյանը մատնանաշեց, մասնավորապես, Բարձրավոլտ էլեկտրացանցեր և  «Լուսանշան» ՊՈԱԿ-ները:

Նա ընդգծեց, որ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն նաև Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները:

 

Առաջիկա երեք ամսվա ընթացքում 1,5 մլրդ գումար հետ կբերվի պետբյուջե. Դավիթ Սանասարյան