Ճապոնիան հրաժարվել է 2020-ի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից
28/09/2018 20:31

Ճապոնիան հրաժարվել է 2020-ի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից

Ճապոնիայի իշխանությունները տեխնիկական դժվարությունների պատճառով հրաժարվել են 2020 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից, հայտնել է Asahi թերթը՝ հղում անելով Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին:
 
Նրա ղեկավարությունը ծանուցել է, թե կցանկանար Խաղերի բացումից առաջ երկրում ժամացույցների սլաքներն առաջ տանել մեկ-երկու ժամով, որպեսզի հնարավոր լիներ ինչ-որ չափով մարզիկներին ու հանդիսատեսներին ազատել ցերեկային շոգից: Սակայն այդ պլանի հանգամանալի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2020 թվականին տեխնիկապես դժվար կլինի Ճապոնիայի բոլոր համակարգերը արդյունավետ կերպով փոխադրել նոր ժամանակի:
 
Նման մտահղացմանը դեմ է արտահայտվել նաև հասարակայնության մի մասը, որը մատնանշել է անցանկալի հետևանքները բնակչության առողջության համար: Այս տարվա ամռանը անոմալ շոգ է դիտվել Ճապոնիայի ամբողջ տարածքում, ներառյալ Տոկիոն, ջերմաչափերի սնդիկի սյունը հասնում էր ռեկորդային +41 աստիճանի նշագծին: Մայիսից ի վեր ամբողջ երկրում հիվանդանոցներ են տեղափոխվել 70 հազարից ավելի ջերմահարված բնակիչներ, տասնյակ մարդիկ մահացել են:
Ճապոնիան հրաժարվել է 2020-ի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից