Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
29/09/2018 14:39

Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

«Կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տարաձայնություններ ունի թիմի առաջատարներից Պոլ Պոգբայի հետ: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն այդ կոնֆլիկտում ավելի շատ աջակցում է Մոուրինյուին, սակայն բացառված չէ նրան աշխատանքից հեռացնելու տարբերակը:

Նշվում է, որ Զիդանն արդեն սկսել է անգլերենի խորացված ուսուցումը, որպեսզի անհրաժեշտ պահին պատրաստ լինի ընդունելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյուին աշխատանքից ազատելու դեպքում երկու մարզչի թեկնածություն է դիտարկելու՝ առաջինը Զինեդին Զիդանն է, իսկ երկրորդը՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
 

Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»