Ակինֆեևը հայտարարել է Ռուսաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին
01/10/2018 19:09

Ակինֆեևը հայտարարել է Ռուսաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին

ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը հայտարարել է Ռուսաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին, որի կազմում հանդես է եկել 14 տարի:

«Ցանկացած պատմություն ունի իր սկիզբն ու ավարտը: Ահա և իմ պատմությունը հավաքականում մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Ինձ համար մեծ պատիվ էր Ռուսաստանի հավաքականին որպես ավագ դուրս բերել տնային աշխարհի առաջնությունում: Անկեղծ ասած, ես դրա մասին անգամ երազել չէի կարող:  Բայց դա տեղի ունեցավ և դարձավ, հավանաբար, հավաքականում իմ կարիերայի գագաթնակետը: Այո, մենք մեդալներ չնվաճեցինք աշխարհի առաջնությունում, բայց բոլոր տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Հավաքականում 15 տարին ահռելի ժամանակ է: Յուրաքանչյուր տարի ավելի բարդ էր դառնում խաղալ երկու ճակատով ու կրել առավելագույն ծանրաբեռնվածությունը:

Հաշվի առնելով եղած վնասվածքները` ավելի շատ ժամանակ էր անհրաժեշտ լինում վերականգման համար: Եվ հիմա ես շատ հստակ գիտակցեցի, որ ժամանակն է զիջել ճանապարհն ավելի երիտասարդ դարպասապհներին և կենտրոնանալ իմ ակումբի` ԲԿՄԱ-ի ելույթների վրա»,- ասել է Ակինֆեևը:

Ակինֆեևը հայտարարել է Ռուսաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին