Միլինկովիչ-Սավիչն ու Իմոբիլեն երկարաձգել են պայմանագրերը «Լացիոյի» հետ
02/10/2018 15:15

Միլինկովիչ-Սավիչն ու Իմոբիլեն երկարաձգել են պայմանագրերը «Լացիոյի» հետ

«Լացիոն» նոր պայմանագրեր է ստորագրել ակումբի երկու առաջատար խաղացողների Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ու Չիրո Իմոբիլեի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկու ֆուտբոլիստները կմնան թիմում մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Իտալացի հարձակվողը տարեկան կվաստակի 3.2 մլն եվրո: Միլինկովիչ-Սավիչի նոր աշխատավարձը կլինի տարեկան 3 մլն եվրո:

Նշվում է, որ սերբ խաղացողի պայմանագրում չկա հրաժարագնի մասին կետ:

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Իմոբիլեն դարձել էր «Լացիոյի» լավագույն ռմբարկու 33 խաղում՝ դառնալով 29 գոլի հեղինակ: Միլինկովիչ-Սավիչը 35 հանդիպումում դարձել է 12 գոլի հեղինակ:

Միլինկովիչ-Սավիչն ու Իմոբիլեն երկարաձգել են պայմանագրերը «Լացիոյի» հետ