Նեյմարը հավասարվել է Կակային՝ ՉԼ-ում բրազիլացիների խփած գոլերի քանակով
04/10/2018 17:45

Նեյմարը հավասարվել է Կակային՝ ՉԼ-ում բրազիլացիների խփած գոլերի քանակով

ՊՍԺ հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում (6:1) դարձել է հեթ-տրիկի հեղինակ: 
 
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այս հեթ-տրիկի շնորհիվ Նեյմարը Չեմպիոնների լիգայի պատմության բրազիլացի ռմբարկուների ցանկում հավասարվել է Կակային: Այս ֆուտբոլիստները 30-ական գոլով կիսում են առաջին հորիզոնականը: 
 
Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնի» և «Միլանի» նախկին հարձակվող Ռիվալդոն, ով Չեմպիոնների լիգայում 27 գոլ է խփել: 
 
Նեյմարը Չեմպիոնների լիգայում մասնակցել է 49 հանդիպման: 2015 թվականին 26-ամյա բրազիլացին «Բարսելոնի» կազմում դարձել է մրցաշարի գավաթակիր:
Նեյմարը հավասարվել է Կակային՝ ՉԼ-ում բրազիլացիների խփած գոլերի քանակով