Նավթի համաշխարհային գներն աճում են
04/10/2018 10:59

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի դեկտեմբերի  մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,46 դոլարով՝ մինչև 86,1 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,18 դոլարով և կազմում 76.41 դոլար մեկ բարելի դիմաց:
 

Նավթի համաշխարհային գներն աճում են