.jpg)
05/10/2018 14:14
«Յուվենտուսի» հայտարարությամբ է հանդես եկել՝ Ռոնալդուին բռնաբարության համար մեղադրանքի վերաբերյալ
«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ներկայացված է ակումբի դիրքորոշումը թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ բռնաբարության մեղադրանքի վերաբերյալ:
«Կրիշտիանու Ռոնալդուն վերջին ամիսներին ցուցադրել է պրոֆեսիոնալիզմ ու նվիրվածություն գործին, ինչը գնահատվում է «Յուվենտուսում» բոլորի կողմից: Իրադարձությունները, որոնք, իբր, կատարվել են 10 տարի առաջ, չեն ազդում այս տեսակետի վրա: Նույն կարծիքին են բոլորը, ովքեր շփվում են մեծագույն չեմպիոնի հետ», – ասված է «Թվիթերում» իտալական ակումբի մամուլի ծառայության տեղադրած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 34-ամյա ամերիկուհի Քեթրին Մայորգան Ռոնալդուին դատի է տվել՝ նրան մեղադրելով 2009 թվականին Լաս Վեգասում իրեն բռնաբարելու համար: Հաղորդվում է, որ 2010 թվականին նա Ռոնալդուի ներկայացուցիչների հետ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի չպետք է բարձրաձայներ կատարվածի մասին, ու դրա դիմաց ստացել է 375 հազար դոլար: