Ռայոլա. Իբրահիմովիչը պատրաստ է «Միլանի» հետ բանակցություններին
06/10/2018 15:00

Ռայոլա. Իբրահիմովիչը պատրաստ է «Միլանի» հետ բանակցություններին

Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը «Միլան», որի կազմում հանդես է եկել 2010-2012 թվականներին:

«Այս պահին դա անհնար է, սակայն ամեն պահի մենք պատրաստ ենք սկսել բանակցել: Վերջապես «Միլան» են եկել հուսալի ղեկավարներ և այնպիսի անձնավորություններ, որոնք պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին:

Ես դռներ չեմ բացում կամ փակում: Իբրան ու Լեոնարդոն հարգում են միմյանց: Զլատանը հիանալի տարիների է անցկացրել «Միլանում» ու այնտեղ է թողել իր սրտից մի հատված: Պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով է «Միլանը» ցանկանում պայմանագիր առաջարել նրան», - ասել է Ռայոլան Football Italia-ին:
 

Ռայոլա. Իբրահիմովիչը պատրաստ է «Միլանի» հետ բանակցություններին