Հրազենային վնասվածքներից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո  Կարապետյանը
07/10/2018 00:20

Հրազենային վնասվածքներից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը:

Ֆոտոլրագրողի հաղորդամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կարո Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից: 

Հաղորդվում է նաև, որ ևս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հրազենային վնասվածքներից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը