Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Ռեալը
08/10/2018 15:29

Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Ռեալը

«Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնում` Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկության դեպքում, դիտարկում է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թեկնածությունը:

Մադրիդյան թիմում կարծում են, որ իտալացի մասնագետն այս պաշտոնում լավագույն թեկնածուն է այն մասնագետների թվում, ովքեր այժմ առանց ակումբ են մնացել:

Պարբերականը նշում է, որ Լոպետեգին այս պահին մեծ ճնշման տակ է` առանց հաղթանակների շարքից հետո:

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» չի կարողանում հաղթել արդեն երրորդ խաղում անընդմեջ և 8 տուրից հետո Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Սևիլիային» զիջելով 2 միավորով:

Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Ռեալը