.png)
09/10/2018 11:33
Զիդանի գործակալ. «Յուվենտուսը» լավ տարբերակ է Զիդանի համար
Զինեդին Զիդանի գործակալ Ալան Միլյաչոն պատմել է իր հաճախորդի զբաղվածության համար տարբերակների մասին:
««Յուվենտուսը» կարող է հրաշալի տարբերակ լինել, Զիդանին և թուրինյան ակումբին կապող շատ բան կա:
Նա կարող է հետաքրքրվել այլ ակումբներով, եթե այդպես թելադրի իր սիրտը: Պարտադիր չէ, որ այդ ակումբը լինի բարձրակարգ:
Ներկա պահին Զիդանը դադար է վերցրել մինչև հաջորդ ամառ, բայց նա իր որոշումը չի փոփոխի», - ասել է Միլյաչոն: